Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • «Ատկատի» գլուխգործոցի լպրծուն հետքերը

    «Ատկատի» գլուխգործոցի լպրծուն հետքերը

    21.07.2017| 08:04
    3-րդ հանրապետությունում փողի ահռելի զանգված կա։ Խոսքս, անշուշտ, վերաբերում է փող-գողոնին։ Եվ եթե 5 հազար տարի (գուցե քիչ էլ ավելի) հայկազունք քարից են հաց քամել, ապա վերջին այս քառորդ դարում քարից, սարից և ամենաէականը` աննյութ օդից փող են կթում, այսինքն` հայկական շենշող քաղաքակրթությունը վերածվել է նորհայկական շնացող քաղաքակրտության։
  • Եթե  կարողանամ թեկուզ մեկ մարդու փրկել  անմեղ զոհ դառնալուց, ջանքերս զուր չեմ համարի

    Եթե կարողանամ թեկուզ մեկ մարդու փրկել անմեղ զոհ դառնալուց, ջանքերս զուր չեմ համարի

    18.07.2017| 09:35
    Երկար էի մտմտում՝ գրե՞լ այս հոդված-առաջարկությունը, թե՞ ոչ: Վերջապես գրիչ վերցրի, երբ երկու օր առաջ նույն վայրում, որտեղ կես տարի առաջ ականատես էի եղել մահացու ելքով ավտովթարի, ես էի դառնալու հերթական զոհը: Բարեբախտաբար, դեռ ուժս, վարորդական հմտություններս ու կողմնորոշումս ինձ չեն դավաճանում, և փրկվեցի:
  • Դեմ են ընդամենը այլասերվածության քարոզչությանը, հակամշակութային դրսևորումներին

    Դեմ են ընդամենը այլասերվածության քարոզչությանը, հակամշակութային դրսևորումներին

    14.07.2017| 09:55
    «Ոսկե ծիրան-2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես արդեն հայտնի է, երեկ` ժամը 14:00-ին, նախատեսվում էր ցուցադրել «Լսիր ինձ» (ռեժիսոր` Գագիկ Ղազարէ) վավերագրական ֆիլմը:
  • Մայրաքաղաքը քավարանում

    Մայրաքաղաքը քավարանում

    14.07.2017| 09:53
    Երևանի կառավարիչները կարծես թե կամենում են քավել իրենց և այլոց մեղքերը հայոց նախկին մայրաքաղաքների և ներկա քաղաքամոր առաջ։ Եվ այստեղ է, որ ծառս է լինում բոսոր կասկածանքի անսանձ ձին և աքացիներ հասցնելով աջ ու ձախ` խրխնջում է սրտակեղեք. մի՞թե հնարավոր է դարձի բերել Երևանը, չէ՞ որ այն կեղեքվել է աջից, ձախից, վերից, վարից։
  • «Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

    «Ամբողջ ժողովուրդներ կխելագարվեին, եթե իմանային, թե ինչպիսի ոչնչություններ կամ ովքեր են կառավարել իրենց»

    14.07.2017| 09:51
    1982 թ. նոյեմբերի 10-ին չորրորդ «առաջնորդ» Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը հրաժեշտ տվեց երկրային կյանքին:
  • Օրենքը խախտելու իրավունք ոչ ոք չունի

    Օրենքը խախտելու իրավունք ոչ ոք չունի

    14.07.2017| 09:34
    Օրերս «Հրապարակ» թերթի լրագրողին տված հարցազրույցում Արկադի Տեր-Թադևոսյանը «ծռված խմբավորման» անդամների նկատմամբ բռնությունների ահազանգերի կապակցությամբ ասում է. «…Բռնարարքներն ինձ համար անթույլատրելի են: Ես, իհարկե, քննադատում եմ դա, ինչպե՞ս կարելի է ծեծել այն մարդուն, որը պաշտպանել է Հայրենիքը: Ինձ համար անընդունելի է»:
  • Ազգային արժեքների վաճառքը աղքատության վերջին ցուցիչն է

    Ազգային արժեքների վաճառքը աղքատության վերջին ցուցիչն է

    14.07.2017| 09:32
    Կարդացի «Իրատեսի» 2017 թ. հունիսի 30-ի համարում զետեղված «Տեսնում եմ ոչ միայն իմ, այլև Ձեր և ողջ հասարակության մեղքը» հարցազրույցը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ և ցանկանում եմ իմ` հայ կոմունիստիս մտահոգությունները կիսել պետության գլխավոր արդարադատի հետ:
  • Արդյունաբերությունը սկսվում է շուկայից

    Արդյունաբերությունը սկսվում է շուկայից

    11.07.2017| 09:37
    Ի միջի այլոց, իմ քննադատներին ասեմ, որ խորհրդային տարիներին Արա Աբրահամյանը եղել է իմ կոլեգան՝ որպես էլեկտրոնային արդյունաբերության համակարգի նշանավոր դեմք, միշտ հանդես է եկել որպես ճիշտ մտածող հայ, բայց հիմա նա արդեն Արա Աբրահամյան չէ՝ բառի փոխաբերական իմաստով՝ որպես Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության նախագահ:
  • Չի՛ կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ

    Չի՛ կարելի հայրենիքը փոխանակել մի կտոր հացի հետ

    11.07.2017| 09:28
    Ընթերցողները գուցե և մտածեն, թե ես միշտ նույն հարցերի շուրջ եմ գրում` չհեռանալ Հայաստան հայրենիքից, կազմակերպել հայրենադարձություն… Թերևս։ Ցավոտ և բաց վերքն անվերջ նվվում է, և ձեռքդ միշտ վերքիդ վրա ես ուզում պահել` հուսալով, թե կթեթևացնես ցավը:
  • «Ազգ-բանտ» հայեցակարգի աչքալուսանքը (պետբյուջեի ներքինացման քրոնիկոն)

    «Ազգ-բանտ» հայեցակարգի աչքալուսանքը (պետբյուջեի ներքինացման քրոնիկոն)

    07.07.2017| 07:38
    Դուք, ինչ խոսք, տեղյակ եք, որ երկրի պետական բյուջեն կազմվում է որոշակի ժամանակահատվածի համար։ Բյուջեի էությունը որոշվում է տվյալ երկրի հասարակության տնտեսական կարգով, պետության բնույթով և գործառույթներով։ Բյուջեն անգլերեն է, budget նշանակում է պայուսակ։